Աշխարհ

07.05.2018 16:22


Պուտինն ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Պուտինն ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը

Վլադիմիր Պուտինն ստանձնել Է Ռուսաստանի նախագահի պաշտոնը նոր ժամկետով: Դա հայտարարել Է Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինն այն բանից հետո, երբ Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Անդրեեւյան դահլիճում ընդունեց նախագահական նշանը եւ երդում տվեց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սա Պուտինի արդեն չորրորդ ժամկետն Է պետության ղեկավարի պաշտոնում: Նրա առաջին երկու ժամկետները տեւել են չորսական տարի. Ռուսաստանի Սահմանադրության մեջ ուղղումներ մտցնելուց հետո պետության ղեկավարի մանդատը երկարացվել Է մինչեւ վեց տարի:

Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդեւի գլխավորությամբ, պաշտոնաթող Է եղել Վլադիմիր Պուտինի նախագահական նոր ժամկետի սկսվելու կապակցությամբ: Սահմանադրության 116-րդ հոդվածին համապատասխան, վարչապետը կաբինետի պաշտոնաթողության խնդրագիր Է ստորագրում պետության նոր ղեկավարի առջեւ:

Վարչապետից բացի, պաշտոնաթողությունը վերաբերում Է նրա տեղակալներին ու դաշնային նախարարներին: Ներկայիս կառավարության կազմում ներառված են ինը փոխվարչապետ, այդ թվում՝ մեկ առաջին փոխվարչապետ, եւ 22 դաշնային նախարար: Սահմանադրության համաձայն, նրանց հանձնարարված Է պարտականությունները կատարել մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը:

Սպասվում Է, որ նոր վարչապետի անունը երկիրը կիմանա առաջիկա ժամերին: Մայիսի 8-ին Պետդուման պետք Է հավաքվի կառավարության նոր ղեկավարին հաստատելու համար: Պլանավորվում Է, որ արդեն այսօր նախագահի կողմից առաջարկված վարչապետի թեկնածուն կոնսուլտացիաներ կանցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ:

Սահմանադրության համաձայն, ՌԴ կառավարության ղեկավարը նշանակվում Է նախագահի կողմից՝ Պետդումայի համաձայնությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը