Աշխարհ

07.05.2018 19:48


Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները

Ադրբեջանի և ՌԴ-ի նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինին շնորհավորել Է ռուսական պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, մայիսի 7-ին հայտնել Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ հեռախոսազրույցը կայացել Է Ալիեւի նախաձեռնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պետության ղեկավարը Վլադիմիր Պուտինին շնորհավորել Է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ զրույցի ընթացքում պետությունների ղեկավարները «նշել են ադրբեջանա-ռուսական ռազմավարական գործընկերության հաջող զարգացումը, կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների հեռանկարների շուրջ»:

Այս խորագրի վերջին նյութերը