Աշխարհ

07.05.2018 21:34


Հարձակում են գործել թուրքական նորաստեղծ կուսակցության անդամների վրա

Հարձակում են գործել թուրքական նորաստեղծ կուսակցության անդամների վրա

Ստամբուլի Բաղջըլար թաղամասում մի խումբ մարդիկ դանակներով հարձակվել են թուրքական նորաստեղծ «İYİ» կուսակցության անդամների վրա։ Հարձակման հետևանքով 6 կուսակցական վիրավորվել է։

Ոստիկանության կողմից սկսված հետաքննության շրջանակներում 8 հոգի բերման է ենթարկվել։

Տեղի ունեցածը դատապարտել է կուսակցության կին նախագահ Մերալ Աքշեները: Նա պատրաստվում է մասնակցել Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններին։ Նշել է, որ այս հարձակմամբ իրենց հնարավոր չէ վախեցնել։

Թեմայի վերաբերյալ խոսել է նաև «İYİ» կուսակցության փոխնախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն։ Վերջինս կատարվածի մեջ մեղադրել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիին։

Հիշեցնենք, որ Մերալ Աքշեները նախկինում եղել է MHP-ի անդամ։ Նա զբաղեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի, ինչպես նաև մեջլիսի փոխխոսնակի պաշտոնները: Հեռանալով MHP-ից ՝ նա հիմնեց «İYİ » կուսակցությունը: Նրա քաղաքական ուժին միանալու պատրաստակամություն հայտնեցին MHP-ի մի շարք անդամներ, որի հետևանքով վերջինիս շարքերը նոսրացան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը