Աշխարհ

08.05.2018 14:54


Պեսկով․ Հայաստանի մասին Լեոնտևի խոսքերն անհաջող են, դրանց պետք չէ ուշադրություն դարձնել (տեսանյութ)

Պեսկով․ Հայաստանի մասին Լեոնտևի խոսքերն անհաջող են, դրանց պետք չէ ուշադրություն դարձնել (տեսանյութ)

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհաջող է որակել «Ռոսնեֆտ»-ի փոխնախագահ Միխայիլ Լեոնտևի խոսքերը Հայաստանի մասին և պնդել, որ դրանք չեն արտացոլում Ռուսաստանի տեսակետը:

«Այդ խոսքերին պետք չէ ուշադրություն դարձնել, դրանք չունեն և չեն կարող որևէ ընդհանրություն ունենալ Հայաստանի հանդեպ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ»,-ասել է Կրեմլի խոսնակը:

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի եթերում «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար, նախկինում հեռուստալրագրող Լեոնտևը պնդել էր, թե իբր Հայաստանը իր ողջ պատմության ընթացքում բեռ է եղել Ռուսաստանի համար, և իրեն այլ վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը