Աշխարհ

08.05.2018 15:15


Պուտինը շնորհավորեց Փաշինյանին

Պուտինը շնորհավորեց Փաշինյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»,-Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է ՌԴ նախագահի շնորհավորական հեռագրում:

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Դմիտրի Մեդվեդևը:

«Վստահ եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային-հումանիտար համագործակցության հետագա զարգացումը, համատեղ խոշոր ծրագրերի իրագործումը, ինտեգրացիոն գործընթացների ամրապնդումը ԵԱՏՄ շրջանակներում լիովին բխում է Հայաստանի ու Ռուսաստանի շահերից»,-ասված է Մեդվեդևի ուղերձում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը