Աշխարհ

10.05.2018 08:16


10 ֆուտբոլիստով մնացած «Արսենալը» պարտվեց Լեսթերին (տեսանյութ)

10 ֆուտբոլիստով մնացած «Արսենալը» պարտվեց Լեսթերին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 31-րդ տուրից հետաձգված խաղում «Լեսթերը» տանը մրցեց «Արսենալի» հետ:

Արսեն Վենգերի ֆուտբոլիստների համար խաղն անհաջող սկսվեց: 14-րդ րոպեին Իհեյանաչոն բացեց խաղի հաշվը: Մեկ րոպե անց «զինագործների» ֆուտբոլիստ Մավրոպանոսը հեռացվեց դաշտից` իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստով:

«Արսենալը» չհանձնվեց ու երկրորդ կեսում Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը:

Խաղավերջում լոնդոնցիները չդիմացան ճնշմանը և երկու գոլ բաց թողեցին` պարտվելով 3:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Վարդին ու Մահրեզը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր խաղին ու մեկնարկային րոպեներից դուրս եկավ խաղադաշտ: Մեր ընտրանու ավագը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Այս խաղից հետո «Արսենալը» 60 միավորով 6-րդն է: «Լեսթերը» 47 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը