Աշխարհ

10.05.2018 16:49


Սելինա Դողանը շնորհավորել է հայ ժողովրդին

Սելինա Դողանը շնորհավորել է հայ ժողովրդին

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) հայ պատգամավոր Սելինա Դողանը շնորհավորական խոսք է հղել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ:

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր տիկին Դողանը «Twitter»-ում կատարել է հետևյալ գրառումը.

«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները մտնելու են ժողովրդավարության համաշխարհային պատմության մեջ։ Ոչ մի ուժ չի կարող կանգնել ժողովրդի դեմոկրատական պահանջների առջև։ Շնորհավորում եմ այդ պահանջներն առաջնորդողներին։ Շնորհավոր ժողովրդի հաղթանակը։ Կեցցե Հայաստանը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Դողանն արձագանքել էր Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին։

Աղբյուր` Ermenihaber

Այս խորագրի վերջին նյութերը