Աշխարհ

11.05.2018 09:43


Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին Միացյալ Նահանգների կայացրած որոշումը՝ շեշտելով, որ դա սխալ քայլ է եղել:

Բացի այդ, Էրդողանն ու Պուտինն անդրադարձել են նաև Սիրիայի զարգացումներին:

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը