Աշխարհ

13.05.2018 11:30


Իսրայելը դարձել է «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող (տեսանյութ)

Իսրայելը դարձել է «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող (տեսանյութ)

Իսրայելի ներկայացուցիչ Նետան դարձել է «Եվրատեսիլ 2018»-ի հաղթող: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում նա ստացել է 212 միավոր: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում միավորների քանակը հասել է 529-ի:

Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրին 12 միավորը տվել է Շվեդիային, 10 միավորը՝ Մոլդովային, 8 միավորը՝ Իսրայելին, 7 միավորը՝ Կիպրոսին, 6 միավորը՝ Չեխիային, 5 միավորը՝ Գերմանիային, 4 միավորը՝ Ֆրանսիային, 3 միավորը՝ Հոլանդիային, 2 միավորը՝ Ավստրալիային և 1 միավորը՝ Ավստրիային:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը իր «Քամի» երգով ելույթ ունեցավ մայիսի 8-ին կայացած առաջին կիսաեզրափակչում և չկարողացավ եզրափակիչ անցնել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը