Աշխարհ

13.05.2018 11:55


Փարիզում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կա մեկ զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Փարիզում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա. կա մեկ զոհ և վիրավորներ (տեսանյութ)

Մայիսի 12-ին ուշ երեկոյան դանակով զինված տղամարդը Փարիզում, «Ալլահ Ակբար» բղավելով, հարձակվել է անցորդների վրա․ մեկ մարդ մահացել է, չորսը՝ վիրավորվել:

Հանցագործին վնասազերծել է ոստիկանությունը:

Դեպքը տեղի է ունեցել Փարիզի քաղաքի ամենամարդաշատ հատվածներից մեկում:

Պարզվել է, որ հանցագործը ծնունդով Չեչնիայի Հանրապետությունից է: Ֆրանսիայի ոստիկանությունը կատարվածում ահաբեկչական հետք է տեսնում:

Հանցագործության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը