Կարծիք

14.05.2018 10:32


Նշանակումների առումով կանխատեսումներս ասեմ, մի տարի անց կարող եք հանել, նայել

Նշանակումների առումով կանխատեսումներս ասեմ, մի տարի անց կարող եք հանել, նայել
Նշանակումների առումով կանխատեսումներս ասեմ, մի տարի անց կարող եք հանել, նայել, վերհիշել, թե ովս էր ճիշտ:

1. Օսիպյան Վալերիկի նշանակման մասով ապտակ է ողջ հասարակությանը, հրապարակային ցուցադրություն, որ որոշողը ինքն է, ու թքած ունի, թե հասարակության մի զգալի հատված դրան կտրականապես դեմ է: Ընդ որում, եթե ինչ-որ մարդիկ մտածում են, թե Վալերը կկարողանա գոնե պայքարել ինչ-որ համակարգայի արատի, բանի դեմ, ապա անիմաստ են սպասում: Ով քիչ թե շատ գիտի ոստիկանական համակարգը, կփաստի, որ ՊՊՍնիկը, որը բացառապես չի տիրապետում օպերատիվ գործին ու որը մենակ մասնագիտացել է ակտիվիտ ծեծելու մեջ, նման հարցրեում բացառապես անօգուտ է: Առավելագույնը, ինչին ընդունակ է Վալերը, հիմա էլ նոր տերերի ցուցումով մարդ ծեծելուն և ցույցեր ցրելու, ընդ որում շատ ավելի վայրագ, սակայն նրա ոստիկանական համակարգին բացառապես չտիրապետելը հանգեցնելու է հանրապետությունում կրիմինոգեն վիճակի կտրուկ աճին:

2. Նոր ԱԱԾ-ի պետի առումով ասել եմ, ու նորից հիշեցնեմ, որ անթույլատրելի է, երբ ԱԱԾ-ի պետ են նշանակում խոշոր բիզնեսի հետ առնչվող անձի, որի այդ պաշտոնում նշանակման միակ արժանիքը, փաստորեն, նրա սերտ մոտիկությունն է քո շրջապատին: Հիմնականում նշանակումներ նման առանցքային պաշտոններում, այսինքն երբ հաշվի են առնվում առնչությունը բիզնես աշխարհում և անձնական կապերը, իրականացվում են, եթե կա ցանկություն ստեղծելու օլիգարխայի նոր, քեզ ենթարկվող վեկտոր....

3. Դաշնակացության ու Բարգավաճի նախարարների պահը անգամ անիմաստ է քննարկելը, հին ընկերները նորից վերադարձան: Ոնց աշխատել են Սերժի ժամանակ, նույն կերպ աշխատելու են՝ իրենց թայֆեքով, կոռուպցիոն սխեմաներով և այլն: Ընդ որում, եթե օլիգարխի մարդկանց նշանակում ես նախարար, էլ հայտարարել, որ ոչ մի օլիգարխ չի լինելու կառավարության մեջ, զավեշտալի է...

4. Բացառապես անթույլատերլի եմ համարում նախարարական պաշտոնում նշանակել ոչ միայն նշված ոլորտներին չտիրապետող, այլ կառավարման զրոյական փորձ ունեցող մարդկանց: Դրանով և՛ ոլորտն է տապալվելու, և՛ այդ երիտասարդն է փչանալու կամ կոտրվելու: Հավանաբար ուղղակի են հասկացել Լենինի այն խոսքերը, որ ցանկացած խոհարարուհի կարող է պետություն ղեկավարել: Ընդ որում, ՊՆ-ի ու ԱԳՆ-ի առումով լավ էլ հասկացել են, որ այդպիսի բան անելը անթույլատրելի է, եթե դա ճիշտ մոդել էր, այդ կարգի նշանակումներ էլ այնտեղ անեիք, բայց չեք արել: Հաստապես մեծ խնդիր չէր, Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության շարքերից գտնել այս կամ այն ոլորտից հասկացող և կառավարման հարուստ փորձ ունեցող 10-15 հոգու, որոնք ոչ թե էքսպերեմենտներով, այլ տեղում առաջ կտանեին այդ ոլորտները...

5. Դավիթ Տոնոյանը ու Զոհրաբ Մնացականյանը իրենց ոլորտների մարդիկ են, եթե դրական բան էլ չանեն, ապա չեմ կարծում, որ կտապալեն իրենց ոլորտները: Ընդ որում, եթե անգամ իշխանափոխություն չլիներ, Սերժի օրոք էլ իրենք կդառնային նախարարներ...

Պահեք սա, մի տարի անց բուռն կքննարկենք՝ արդեն օրինակներով...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը