Աշխարհ

15.05.2018 20:22


Վենգեր. Կհեռանամ Անգլիայից, որպեսզի չդավաճանեմ «Արսենալին»

Վենգեր. Կհեռանամ Անգլիայից, որպեսզի չդավաճանեմ «Արսենալին»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հասկացրել է, որ աշխատանքի կանցնի ոչ Անգլիայում: Ֆրանսիացի մասնագետը «զինագործներին» լքելու է 22 տարվա աշխատանքից հետո:

«Ինձ համար շատ բարդ կլինի առանց «Արսենալի»: Այս պահին կարծում եմ, որ պետք է հեռանամ Անգլիայից, հակառակ դեպքում ինձ կթվա, որ դավաճանել եմ «Արսենալին»: Ակումբս այստեղ է, սիրտս նույնպես: Ինչպես ասել եմ նախկինում՝ «Արսենալի» մեծագույն երկրպագուն եմ»,-Վենգերի խոսքը մեջբերում է FourFourTwo-ն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը