Աշխարհ

19.05.2018 20:22


Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

Օրեր առաջ Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրապարակել էր մանկության տարիների լուսանկարը, երբ նա մարզվում էր բրազիլական «Սան Պաուլո» ակումբում:

Բրազիլական ակումբը հրավիրել է 29-ամյա ֆուտբոլիստին այցելել իրենց:

«Ինչպիսի գեղեցիկ հիշողություն, Հենրիխ Մխիթարյան: Երբ լինես Բրազիլիայում, այցելիր մեզ: Դռները միշտ բաց են քո առջև»,- գրված է «Սան Պաուլոյի» թվիթերյան էջում:

Իր հերթին Մխիթարյանը պատասխանել է. «Շնորհակալություն «Սան Պաուլո»: Իհարկե, կանենք դա»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը