Աշխարհ

21.05.2018 12:39


Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ծեծի են ենթարկել Հունաստանում (տեսանյութ)

Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ծեծի են ենթարկել Հունաստանում (տեսանյութ)

Հունաստանում Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առնչությամբ կազմակերպված միջոցառումների ժամանակ ծեծի են ենթարկել Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին: Tert.am-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնում է The Washington Post-ը:

Միջոցառման ժամանակ 75-ամյա քաղաքապետին է մոտեցել մոտ 10-12 մարդ՝ պահանջելով հեռանալ միջոցառման անցկացման վայրից: Երբ քաղաքապետը հրաժարվել է, նրան գցել են գետնին և սկսել ծեծել:

Բուտարիսին հիվանդանոց են տեղափոխել, վնասված են նրա գլուխը, մեջքը և ոտքերը:

Ինչպես նշվում է՝ Սալոնիկի քաղաքապետը Հունաստանի և Թուրքիայի մերձեցման կողմնակից է և հայտնի է իր բացահայտ հակաազգայնական դիրքորոշմամբ:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հարձակվողներին «ծայրահեղ աջակողմյան ավազակներ» է անվանել, որոնք «վաղ թե ուշ ստիպված են լինելու պատասխան տալ իրենց արածի համար»:

Մանրամասները՝ Tert.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը