Կարծիք

23.05.2018 14:29


Այս մակարդակով գործ կարած դատախազները չեն կարող համարվել արդարադատության պաշտպաններ

Այս մակարդակով գործ կարած դատախազները չեն կարող համարվել արդարադատության պաշտպաններ

ՊՊԾ-ն գրավելու առաջին օրերին «Ծռերը» հանդես եկան հայտարարությամբ, որում պատրաստակամություն էին հայտնում պատասխանատվություն կրել արդար դատավարությամբ։ Եթե մեկը Հայաստանում հավատում է նրանց նկատմամբ իրականացված արդար քննությանը Սերժից տոտալ կախվածություն ունեցող քննչական մարմիների, դատախազության և դատավորների կողմից, ապա պետք է հավատա նաև, որ Հայաստանում, ասենք, ընտրություններ չեն կեղծվել և որ մածունը սև է։

Ըստ այդ քրեական գործի՝ ՊՊԾ-ը գնդի տարածքի բանկոմատը թալանվել է «Ծռերի» կողմից, իսկ իրեղեն ապացույցը ոստիկանը մի երկու ամիս հետո հանձնել է քննչական մարմիններին։ Պատկերացնում եք չէ՞, մի երկու ամիս գողոնը ոստիկանը իր հետ ման է տվել, հետո հանձնել։

Այս մակարդակով գործ կարած դատախազները չեն կարող համարվել արդարադատության պաշտպաններ։ Ի վերջո, սա նաև քրեական գործ է, որտեղ աչքաչափով չեն կարող մարդկանց վրա մեղադրանքներ դրվեն։ Եթե այս մակարդակով կեղծիքներ են եղել, ապա որտեղի՞ց այն համոզմունքը, որ, ասենք, ոստիկաններից մեկի սպանությունն էլ իրենց վրա կեղծ ձևով չի վերագրված։

Հիմա ով որ կարծում է, որ այս շիլաշփոթը սարքած դատախազները և դատարանում ոստիկաների կողմից կալանավորների խոշտանգումների նկատմամբ աչք փակած դատավորները կարող են արդարադատություն իրականացնել, ապա բան չունեմ ասելու, թող հավատա, բայց հետո չզարմանա, թե էս ոնց եղավ, որ սենց եղավ։

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը