Կարծիք

24.05.2018 09:24


Վիգենը երկար ժամանակ կաբինետային երեխա-օգնականի կարգավիճակից դուրս չի եկել

Վիգենը երկար ժամանակ կաբինետային երեխա-օգնականի կարգավիճակից դուրս չի եկել

Չէի ուզում անդրադառնալ Վիգեն Սարգսյանին, բայց տեսնելով, որ շուրջ մեկ տասնյակ ստատուսչիներ փորձում են նրան սրբացնել՝ այնուամենայնիվ, որոշեցի գրել:

Իմ հարազատ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների նախկին շրջանավարտների հետ էինք խոսում, որոնք Վիգենի կուրսեցիներն էին եղել: Անդրադառնալով Արմեն Գրիգորյանին ուղված նամակին՝ նրանցից մեկն ասած. «Վիգենն այդպես էլ չհասունացավ»: Ես ասացի, որ Վիգենը ոչ այնքան տհաս է, ինչքան որ չի կարողացել հաղթահարել երեխայի փուլը: Այս տղային ուսանող ժամանակներից վերցրել, դրել են բարձրաստիճան պաշտոնյայի օգնական և տևական ժամանակ նա եղել է միայն սեփական շեֆերով (և հատկապես Սերժ Սարգսյանով) հիացող, նրանց ցանկությունները գրագետ ձևակերպող, նրանց ասած հիմարությունները ցրող տղա, որը զուրկ է եղել նախաձեռնողականությունից, որոշումներ ընդունելու հնարավորությունից և այլ կարևոր հատկանիշներից: Վիգենը երկար ժամանակ կաբինետային երեխա-օգնականի կարգավիճակից դուրս չի եկել, ինչը թույլ չի տվել նրան սոցիալականացվել: Այս առումով նա երբեք ինքնուրույն գործիչ չի եղել և չի կարող լինել, քանզի պորտալարով է կապված Սերժ Սարգսյանի հետ: Կտրիր այդ պորտալարը Վիգենից, կմնա ոչինչ: Եվ այդ առումով երիցս ճիշտ է Արմեն Գրիգորյանը, որը Վիգենին ուղված նամակում նշում է, որ իրենց մեջ աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն կա:

Հիմա Վիգենի փիառին լծվածներին կուզեի ուղղակի ասել՝ թողեք մեծանա էդ երեխան: Եթե իր քաղաքական հայրը նրան ուզում է կուսակցության ղեկավար պատկերացնել (իրականում համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկը ոչ մեկի չի վստահելու, և նրան հեռացնելու միակ ձևը կուսակցության ներսում թավշյա հեղափոխությունն է), ապա թողեք կուսակցության ղեկավարի ամենօրյա բարդ աշխատանքի մեջ հասունանա, սոցիալականացվի, ճանաչի հասարակությունը և հասկանա իրականությունը: Երեխային անտեղի գովելով են փչացնում: Իսկ Վիգեն Սարգսյանը դեռ երեխա է:

Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը