Լրահոս

19.02.2010 14:21


Իրանը կողմ է հայ–թուրքական սահմանի բացմանը

Իրանը կողմ է հայ–թուրքական սահմանի բացմանը

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ ՀՀ-ում Իրանի դեսպան Ալի Սեյիդ Սաղայանն ասել է, որ ցանկացած նախաձեռնություն, որը կլինի ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության, Իրանը մշտապես սատարել և սատարելու է։

-Մենք միշտ կարևորել ենք, որ մեր հարևանները, տվյալ դեպքում՝ Հայաստանը, կարգավորի իր խնդիրները հարևան երկրների հետ և ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի,- ընդգծել է դեսպանը։

Նա նշել է, որ այդ ուղղությամբ Իրանը պետք է առավելագույն ջանք գործադրի, քանի որ յուրաքանչյուր լարվածության թուլացում կլինի ի նպաստ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների. «Իրանը բոլոր հարևանների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, շատ լավ հարաբերություններ ունի և իր ջանքերը կգործադրի սահմանի բացման և խոչընդոտների վերացման ուղղությամբ»։

Նա նշել է, որ իրենք կողմ են հայ-թուրքական սահմանի բացմանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը