Կարծիք

30.05.2018 21:42


Անկեղծ մտահոգված եմ ուժային կառույցի կողմից տնտեսական խնդիրներում խառնվելու գործողություններից

Անկեղծ մտահոգված եմ ուժային կառույցի կողմից տնտեսական խնդիրներում խառնվելու գործողություններից

Ժողովուրդ․ մի հարց տամ։ Նախապես նշեմ, որ հարցս քննադատություն չի պարունակում իր մեջ։ Պարզապես ուզում եմ անկեղծորեն հասկանալ՝ ի՞նչ կապ ունի ԱԱԾ֊ն տնտեսական հանցագործությունների բացահայտման հետ։

ԱԱԾ-ն, որքան որ ես գիտեմ, պիտի պայքարի երկու ուղությամբ. հետախուզություն և հակահետախուզություն։ Երկուսի դեպքում էլ կա կամ գոնե թե կայացած երկրում պետք է լինի արտադրական գաղտնիքները թշնամուց պաշտպանելու և այլ երկրների արտադրական գաղտնիքները սեփական երկիր բերելու խնդիրներ։ Կամ կարող է խնդիր դրվել ուսումնասիրել, օրինակ, Վրաստանը ինչ է ներկրում իր ներքին կարիքների համար և այդ ուսումնասիրությունները հանձնել էկոնոմիկայի նախարարություն եզրահանգումներ անելու համար։

Բայց ստվերի դեմ պայքարում ԱԱԾ֊ի խնդիրը ո՞րն է։ Բա այդ դեպքում հարկայինը ի՞նչի համար է։ Ես անկեղծ մտահոգված եմ ուժային կառույցի կողմից տնտեսական խնդիրներում խառնվելու այս ոչ այնքան, գոնե իմ կարծիքով, իրավաչափ գործողություններից...
Հ. Գ. Հիշում եք, 90-ականերին ամեն խանութպան ինչպես էր ստիպված իր հարցերը լուծում «մենթերի» հետ՝ Վանոյի ականջը կանչի։ Մենք նորի՞ց վերադառնում ենք հնին...

Գնել Ղլեչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը