Լրահոս

20.02.2010 15:09


Նադեժդա Սարգսյանն այլևս լուռ չի մնա

Նադեժդա Սարգսյանն այլևս լուռ չի մնա

Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգչուհի Էմմիի մայր, «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Նադեժդա Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե դիմելու է դատարան և պահանջելու է «Եվրատեսիլ-2010» մրցույթի հայաստանյան փուլի արդյունքների պարզաբանումը՝ նշելով, որ անարդարություն է տեղի ունեցել։ Պատասխանելով «7օր»-ի՝ « Հայաստանում անց են կացվում քաղաքական ընտրություններ, և միշտ էլ այդ ընտրություններից հետո ցածրաձայն խոսվում է անարդարությունների մասին, արդյոք այսօրվա իրավիճակի պատճառը, որն անմիջապես Ձեզ է վերաբերում, նախորդ անարդարությունների ժամանակ լուռ մնալը չէ՞» հարցին՝ ասել է, որ այդ դիտարկումը ճիշտ է։

-Համամիտ եմ, և այսօր մենք վերջապես այս ամբողջ հարվածը վերցնում ենք մեզ վրա։ Երևի մնացածները միշտ էլ իրենց սրտի խորքում մտածել են, բայց լռել են։ Մենք էլի ենք ասում, որ մեզ արդեն չի հետաքրքրում, թե ով է գնալու, բայց գոնե այս միջադեպը որևէ ուղղության կտանի, որ ավելի ճիշտ աշխատանքներ տանեն։ Ո՛չ հանդիսատեսը, ո՛չ լրագրողները, ո՛չ երգիչները մեղավոր չեն այս մշտական խոսակցությունների համար։ Ինձ թվում է, որ այս միջադեպը թույլ կտա ինչ-որ եզրակացություններ անել։ Փոքր երկիր ենք, ամեն ինչ իսկույն դուրս է գալիս,-նշել է Նադեժդա Սարգսյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը