Աշխարհ

10.06.2018 09:02


Վրաստանում 30 հոգով ռուս զբոսաշրջիկի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

Վրաստանում 30 հոգով ռուս զբոսաշրջիկի են ծեծի ենթարկել (տեսանյութ)

Վրաստանի Գուդաուրի հանգստավայրում ծեծի են ենթարկել ռուս պարապլաներիստ Ֆյոդոր Չիլիշևին: Տեղացիներից բաղկացած 30 հոգանոց խումբը հարձակվել է նրա վրա և սկսել հարվածներ տեղալ` պահանջելով՝ «Գնա՛ տուն»։

Իսկ երբ Չիլիշևը փորձել է հեռանալ, մեքենայի վրա քարեր են նետել:

Ավելի ուշ Չիլիշևը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հիվանդանոցում է և վիճակը կայուն է:

Կոտրվել է օդաչուի քիթը, վնասվել են կողերը և ներքին օրգանները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը