Աշխարհ

11.06.2018 18:20


Ռուսաստանը, ԱԱ-ն և այլ հետաքրքիր թեմաներ. Մխիթարյանի և Չավիի հարցազրույցը (տեսանյութ)

Ռուսաստանը, ԱԱ-ն և այլ հետաքրքիր թեմաներ. Մխիթարյանի և Չավիի հարցազրույցը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը և Իսպանիայի հավաքականի լեգենդ, «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Չավին հյուրընկալվել են «Альфа-Банк»-ին և պատասխանել երկրպագուների հարցերին:

-ԱԱ-2018-ի ֆավորիտները:

Մխիթարյան. «Բոլոր հավաքականները լավ են պատրաստվել, չկա բացահայտ ֆավորիտ: Ինձ համար ֆավորիտները Իսպանիան, Ֆրանսիան և Արգենտինան են»:

Չավի. «Ուրախ եմ լինել այստեղ՝ Հենրիխի և ձեր հետ: Ֆավորտներ եմ համարում Գերմանիային, Բրազիլիային, Իսպանիային, Արգենտինային Մեսսիի հետ, Պորտուգալիային Կրիշտիանուի հետ: Վստահ եմ անակնկալներ կլինեն, օրինակ՝ Բելգիան: Իսպանիան լավ արդյունքից հեռու չէ»:

-Ռուսաստանի հավաքականի մասին ի՞նչ կարծիք ունեք:

Հենրիխ. «Մեծ ճնշում կա ռուս ֆուտբոլիստների վրա: Եթե հաղթեն առաջին խաղում, խմբից դուրս գալու լավ շանսեր կունենան, ես կերկրպագեմ նրանց»:

Չավի. «Ռուսները լավ հնարավորություններ ունեն, իհարկե, մեծ ճնշում կա՞ Նրանք կփորձեն մաքսիմումը ցույց տալ և դուրս գալ խմբից: Ռուսաստանն իր խմբի ֆավորիտն է»:

-Իսպանիայի հավաքականի շանսերի մասին Չավին ասել է. «Շատ բան է փոխվել մեր հավաքականում: Շանսերը մեծ են: Ես ցանկանում եմ, որ մերոնք հաղթեն, որը, իհարկե, բարդ կլինի: Երիտասարդ ֆուտբոլիստները մեծ հնարավորություններ ունեն»:

-Հենրիխ, ո՞ր հավաքականին եք երկրպագելու:

-Միանշանակ, մեկը Ռուսաստանի հավաքականն է: Բոլոր խաղերին ուշադիր հետևելու եմ:

Հարց Չավիին. Ծրագրո՞ւմ եք դառնալ մարզիչ:

- Իհարկե: Ես արդեն կարող եմ աշխատել Եվրոպայում, միայն չի բավականացնում ՊՐՈ արտոնագիրը: Ես ձգտելու եմ մաքսիմումին այդ բնագավառում:

Մխիթարյանը հաջողություն է մաղթել Չավիին և խոսել է հաջորդ մրցաշրջանում «Արսենալի» տեսլականի մասին. «Նախ, հաջողություններ եմ մաղթում Չավիին:

Շատ ենք աշխատելու այս մրցաշրջանում՝ թույլ չտալով այն սխալները, որոնք թույլ ենք տվել նախորդ մրցաշրջանում: Ձգտելու ենք լինել լավագույն քառյակում:

-Տպավորությունները Մոսկվայից.

Չավի. «Ես առաջին անգամ չեմ այստեղ: «Բարսելոնայի» հետ եմ եղել Մոսկվայում՝ ԲԿՄԱ-ի հետ խաղին: Ինձ շատ դուր է գալիս այստեղ: Հիմա արդեն այլ՝ դիտորդի կարգավիճակում եմ, ինչն ինձ էլի դուր է գալիս»:

Հենրիխ. «Հաճելի է լինել Ռուսաստանում: Շատ եմ խաղացել այստեղ ռուսական թիմերի դեմ, նաև Ռուսաստանի հավաքականի: Տպավորությունները միշտ լավ են: Այստեղ շատ հայեր են ապրում, շատերը նաև ստադիոն են գալիս»:

-Հարց Չավիին ԱԱ-2018-ում Մեսսիի մասին.

Չավի. «Մեսսին ինձ համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Համաձայն չեմ այն կարծիքի հետ, որ լավագույնը լինելու համար նա պետք է հաղթի ԱԱ-ում. նա արդեն լավագույնն է. այստեղ այլ կարծիք չկա: Արգենտինան մեծ շանսեր ունի առաջ գնալու»:

-Ինչո՞վ է դուր գալիս Ռուսաստանը:

Մխիթարյան. «Ես լավ ծանոթ եմ Ռուսաստանին: Գրեթե բոլորը գիտեն, որ տատիկս ռուս է: Ռուսական մշակույթն ու պատմությունն ինձ շատ է դուր գալիս: Սիրում եմ բորշչ (ժպտում է)»:

-Ի՞նչ սպասումներ կան ԱԱ-ի խաղերից:

Չավի. «Մենք տարբեր խաղեր կտեսնենք: Ֆուտբոլից հաստատ հաճույք կստանանք»:

Հենրիխ. «Համաձայն եմ Չավիի հետ: Երկրպագուները ցանկանալու են դիտարժան խաղեր տեսնել: Հոգի են դնելու թիմերը»:

-ԱԱ՞, Չեմպիոնների լիգա՞, թե՞ Եվրոպա լիգա:

Չավի. «Բարդ է: Բարեբախտաբար, ես շատ մրցանակներ եմ նվաճել «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հետ: ԱԱ-ում ավելի բարդ է, իսկ մյուսները ամենամյա են»:

-Եթե չլիներ ֆուտբոլը ինչո՞վ կզբաղվեիք:

Մխիթարյան. «Շատ բարդ է: Ես չեմ պատկերացնում ինձ առանց ֆուտբոլի: Ես ծնվել եմ՝ ֆուտբոլ խաղալով»:

Չավի. «Անկեղծ ասած՝ չգիտեմ: Ես ամեն ինչ արել եմ ֆուտբոլի համար, իսկ հիմա ցանկանում եմ մարզիչ դառնալ: Ես ցանկանում եմ շարունակել սովորել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը