Լրահոս

22.02.2010 15:05


Տիգրան Սարգսյանի հիվանդանալը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապ ունի՞

Տիգրան Սարգսյանի հիվանդանալը Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապ ունի՞

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ է հիվանդացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի պատճառով մեկ շաբաթ է, ինչ աշխատանքի դուրս չի գալիս, և արդյոք նրա հիվանդանալը պայմանավորվա՞ծ է այն խոսակցություններով, թե արդեն մարտի 1-ից Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ է արվելու, և ՀՀ վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը։

-Ես ձեր հարցին չեմ պատասխանելու, որովհետև դա ձեր մենախոսությունն էր,-վրդովված ասել է Ն. Երիցյանը։-Որոշակի էթիկա կա, որից այն կողմ չպետք է անցնել։ Ձեր հարցն անմտություն է, դրա համար էլ չպատասխանեցի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը