Աշխարհ

25.06.2018 17:55


Աթեշյանը շնորհավորել է Էրդողանին

Աթեշյանը շնորհավորել է Էրդողանին

Պոլսի hայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար:

Աթեշյանը շնորհավորական նամակում գրել է, որ անցկացված ընտրությունները Թուրքիայի ժողովրդավարության ճանապարհին նոր փուլ են բացում:

Էրդողանին բնորոշելով որպես Թուրքիայի ներկայիս շրջանի անվիճելի առաջնորդ ու հերոս՝ Աթեշյանը հայտնել է, որ գոհունակությամբ են ընդունել նախագահի պաշտոնում նրա վերընտրվելը:

Պատրիարքի փոխանորդը հույս է հայտնել, որ այս ընտրություններով հաստատված նախագահական կառավարման համակարգի շնորհիվ փոքրամասնությունների խնդիրներն ավելի օպերատիվ կլուծվեն:

Էրդողանին շնորհավորել են նաև կրոնական այլ համայնքների առաջնորդները: Շնորհավորական ուղերձ է հղել նաև հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն Զեքիյանը:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը