Լրահոս

23.02.2010 18:05


Մերզլյակովին կփոխարինի Պոպովը

Մերզլյակովին կփոխարինի Պոպովը

«Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան թղթակցի փոխանցմամբ՝ Ռուսաստանի դիվանագիտական աղբյուրները հաստատել են, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովին կփոխարինի Իգոր Պոպովը։ Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն ռուսաստանյան արտաքին գերատեսչությունից խոստացել են տրամադրել վաղը, քանի որ այսօր Ռուսաստանում ոչ աշխատանքային օր է:

Իգոր Պոպովը 2005 թվականին նշանակվել է Մոզամբիկում Ռուսաստանի դեսպան: Մերզլյակովը հնարավոր է նշանակվի Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը