Աշխարհ

27.06.2018 19:48


Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել (տեսանյութ)

Հունիսի 27-ին առավոտյան Թուրքիայի Ադըյաման նահանգի Բեսնի շրջանի մոտակայքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Վթարի հետևանքով օդաչուն զոհվել է։ Ինքնաթիռը պատկանում է Թուրքիայի Գազիանթեփի համալսարանին։ Նշվում է, որ ինքնաթիռը շահագործվում էր նշյալ համալսարանի ավիացիայի և տիեզերագնացության ֆակուլտետի կողմից:

Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության աշխատակիցներ, ինչպես նաև հրշեջ ու փրկարարական մեքենաներ:

Տեղի ունեցածի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը