Աշխարհ

28.06.2018 18:56


Ադրբեջանում հուլիսի 2-6-ը կանցկացվեն զորավարժություններ

Ադրբեջանում հուլիսի 2-6-ը կանցկացվեն զորավարժություններ

2018թ. հուլիսի 2–6–ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը:

Ըստ հայտարարության՝ զորավարժություններին կմասնակցեն մոտ 20 000 զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար:

Նշենք, որ հունիսի 26-ին Ադրբեջանի բանակի 100-ամյա տարելիցին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվել է ռազմական տեխնիկա, որոնց թվում նաև նոր գնված թուրքական SOM հրթիռները և ամերիկյան Bell-412 ուղղաթիռները:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը