Աշխարհ

29.06.2018 08:53


Բացառիկ ցուցանիշ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ

Բացառիկ ցուցանիշ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ

Ավարտվեց Աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլը:

Հարկավոր է առանձնացնել պատմական ցուցանիշ:

Բոլոր հավաքականները 2-ից պակաս գոլ չեն խփել:

2 գոլ խփել են 13 հավաքականներ (Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Իրան, Մարոկկո, Դանիա, Պերու, Ավստրալիա, Իսլանդիա, Սերբիա, Կոստա Ռիկա, Գերմանիա, Պանամա, Լեհաստան):

Պանամայի ընտրանին 1 գոլ էր խփել և այդ ցուցանիշով վերջինն էր, բայց թունիսցի ֆուտբոլիստի ինքնագոլի շնորհիվ պանամացիները հավասարվեցին մյուս հավաքականներին:

Հատկանշական է, որ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ է այսպիսի դեպք պատահում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը