Աշխարհ

02.07.2018 09:31


Մունդիալ-2018. Ինչ խաղեր կան այսօր

Մունդիալ-2018. Ինչ խաղեր կան այսօր

Ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի հերթական օրը կկայանա ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 18:00-ին Սամարա քաղաքի համանուն մարզադաշտում աշխարհի 5-ակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականը կմրցի Մեքսիկայի ընտրանու դեմ:

Ավելի ուշ՝ 22:00-ին, Բելգիայի ազգային ընտրանին Դոնի Ռոստովի կենտրոնական մարզադաշտոմ կփորձի հաղթել «ծագող արևի երկրին»՝ Ճապոնիային:

Մունդիալի քառորդ եզրափակչի ուղեգրեր նվաճել են Ուրուգվայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Խորվաթիայի թիմերը:

Այս խորագրի վերջին նյութերը