Աշխարհ

02.07.2018 14:10


Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել (ֆոտոշարք)

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել (ֆոտոշարք)

Թուրքիան, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը Թուրքիայի Քոնիա նահանգում սկսել են իրականացնել «Anadolu-2018» անվամբ համատեղ զորավարժություն: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Զորավարժությունները տևելու են մինչև հուլիսի 6-ը։ Դրանց նպատակն է ընդլայնել և խորացնել 3 երկրի զինված ուժերի համագործակցությունը:

Այն ընթանում է Քոնիայի ավիաբազայում, որտեղ գործի են դրվել ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ Զորավարժություններին նաև մասնակցում են փրկարարական ծառայության ստորաբաժանումներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը