Լրահոս

07.12.2010 18:47


Մկրտիչ Մինասյանը գեղեցիկ, ճշմարիտ, պուպուշ երևալը ճիշտ չի համարում

Մկրտիչ Մինասյանը գեղեցիկ, ճշմարիտ, պուպուշ երևալը ճիշտ չի համարում

ԱԺ հայտարարությունների ժամին անդրադառնալով դեկտեմբերի 6-ի նիստում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ իրականացնելու մասին ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկությանը' ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյաննասել է.

-Ինքս, լինելով հանդուրժող մարդ, տոլերանտության կողմնակից, չեմ կարծում, որ ճիշտ է, երբ փորձում ենք երևալ ինքներս գեղեցիկ, ճշմարիտ, պուպուշ, իսկ միայն մի ուժ, որ ներկայացնում է հիմնականում քաղաքական ողնաշարը, նա դեմ է այսպես կոչված լավ նախագծերին և նախաձեռնություններին։ Դա այդպես չէ։

Նա նշել է, որ իրենցից ոչ ոք չի ասել, թե այդ առաջարկության մեջ տեղ գտած խնդիրները լուծման կարիք չունեն, իրենք ուղղակի ասում են, որ հատվածական մոտեցում այդ հարցին չի կարելի ցուցաբերել, դա արդարացի չէ։

-Միթե՞ ճիշտ է, երբ մի հատվածի խնդիր փորձում ենք լուծել, դա կլինի հավելավճարի տեսքով, թե պատվովճարի տեսքով, իսկ մյուս բնագավառի մարդկանց՝ միգուցե նաև ոչ պակաս վաստակաշատ, խնդիրները, չգիտես ինչու, մեր ուշադրությունից դուրս են մնում,- ընդգծել է նա և հավելել, որ բարեփոխումների ընթացքում մեծագույն ուշադրություն կդարձվի գիտության, մշակույթի և տնտեսության զարգացման գործում մեծագույն արժեքներ կրող մարդկանց թոշակների և կենսաթոշակների, պատվովճարների իրականացման ուղղությամբ։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը