Աշխարհ

02.07.2018 19:15


Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 2-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արայիկ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արայիկ Հարությունյանը 2007թ-ից մինչև 2017թ-ը ԼՂՀ վարչապետն էր, իսկ սահմանադրական փոփոխություններից հետո ԱՀ պետական նախարար: 2018թ-ի հունիսի 6-ին Հարությունյանը հրաժարական էր ներկայացրել:

Այս խորագրի վերջին նյութերը