Աշխարհ

03.07.2018 14:09


Մխիթարյան. Հայաստանը հիանալի էր, վերադառնում եմ Լոնդոն

Մխիթարյան. Հայաստանը հիանալի էր, վերադառնում եմ Լոնդոն

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ վերադառնում է Լոնդոն` «Արսենալի» հետ նախապատրաստվելու նոր մրցաշրջանին:

«Հայաստանը հիանալի էր: Հիմա վերադառնում եմ Լոնդոն` ամբողջովին կենտրոնանալու նոր մրցաշրջանի նախապատրաստության վրա»,-գրել է Մխիթարյանն ու տեղադրել այս լուսանկարը:

Հիշեցնենք` Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 11-ին: ԱՊԼ-ի 2018/19 մրցաշրջանի առաջին տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը