Աշխարհ

03.07.2018 18:17


Զորավարժություններ են սկսվել Նախիջևանի առանձին համազորային բանակում

Զորավարժություններ են սկսվել Նախիջևանի առանձին համազորային բանակում

Հուլիսի 2-ին Նախիջևանի առանձին համազորային բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները սկսել են հատուկ–մարտավարական զորավարժություններ։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների ընթացքում «ոչնչացվել են պայմանական հակառակորդի թիրախները ՀՕՊ ուժերի միջոցով»։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-6ը Ադրբեջանում անցկացվելու են լայնածավալ զորավարժություններ։ Առկա տեսանյութերի ուսումնասիրությունից կարող ենք ասել, որ զորավարժություններին մասնակցելու համար զորքեր են բերվում երկրի հյուսիսից։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը