Լրահոս

24.02.2010 13:50


Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) մասին

Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) մասին

-Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) հանձնարարվել է, որ ինքը վերցնի ձկնաբուծական ամբողջ բնագավառը։ Ինքը դառնում է մենաշնորհ,- այսօր ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը,-նա արդեն գնացել է, պայմանավորվել է Արարատյան դաշտում ձկնաբուծական ֆերմաներ ունեցող մարդկանց հետ, որ 6 ամիս հետո կամ այդ ընթացքում ես մտնում եմ այս շուկա, վաճառեք ինձ, ինչպես որ տեղի ունեցավ, երբ իր «Երևան սիթի» առևտրային մեծ ցանցը որ ստեղծեց։

Նույն ակումբ հրավիրված «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Մովսես Արիստակեսյանն էլ հայտարարել է, որ այսօր մոնոպոլացման շրջանակը մեծացնելու քաղաքականություն է տավում:

-Ոսկու շուկաները մոնոպոլացվում են, կենտրոնացվում մեկի ձեռքում, տեղի է ունենում տաքսիների մոնոպոլացում որոշակի օլիգարխների ձեռքում։ Այս երկրի բոլոր բիզնեսները տեղավորվում են 5 հոգու ձեռքում, որովհետև 5 հոգուց ավելի հեշտ է հարկը վերցնել՝ ստվերային նալոգը, քան թե բազմաթիվ մարդկանցից։ Կաշառքը, կոռուպցիան է շարժիչ ուժը,- ասել է Մ. Արիստակեսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը