Աշխարհ

06.07.2018 17:11


ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

ՄԽ ռուսաստանցի համանախագահը հայտնել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ առաջիկայում ծրագրվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին համանախագահն ասել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:

«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի զգայունությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դեռևս խուսափում են այս թեմայով որևէ հրապարակային հայտարարություններից: «Եռյակի» համապատասխան հայտարարությունը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ծրագրվող հանդիպման արդյունքներով: Մենք ակնկալում ենք, որ դրա ժամկետներն առաջիկայում կհրապարակվեն»,-ասել է Պոպովը:

Այս խորագրի վերջին նյութերը