Աշխարհ

06.07.2018 17:51


Հայտնի է դարձել Նախիջևանում մահացած ադրբեջանցի ևս 2 զինծառայողի անուն

Հայտնի է դարձել Նախիջևանում մահացած ադրբեջանցի ևս 2 զինծառայողի անուն

Հայտնի է դարձել Նախիջևանի Հունուտ գյուղի ուղղությամբ երեկ՝ հուլիսի 5-ին եղած ավտովթարի հետևանքով մահացած 3 զինծառայողի անուն։ Նշվում է նաև ևս մեկի մասին, սակայն մանրամասն տվյալներ չկան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 5-ին Նախիջևանի Հունուտ գյուղի ուղղությամբ դիրք բարձանալիս վթարի էր ենթարկվել զինվորական մեքենա, որի հետևանքով մահացել էր Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ Հասանով Նովրուզ Նաբի օղլուն (Həsənov Novruz Nəbi̇ oğlu)։

Աբդուլլաևը նշում է նաև, որ մահացած զինծառայողները հետախուզության սպաներ են եղել։

Ըստ նոր տվյալների մահացած ևս երկու զինծառայողներն են պայմանագրային Սեյիդով Ռամալ Միրսալամ օղլուն (Seyidov Ramal Mirsalam oğlu) և Օրխան Հյումբաթովը (Orxan Hümbətov):

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից դեռևս չեն հայտնել զինծառայողների մահվան մասին։

Ադրբեջանական բանակի կորուստները 2018թ. այժմ հաշվվում են 18, որից 8-ը՝ ոչ մարտական։ Կա նաև ավտովթարից զոհված 1 անհայտ կորուստ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը