Աշխարհ

06.07.2018 17:57


Զորավարժություններն Ադրբեջանում ավարտվեցին

Զորավարժություններն Ադրբեջանում ավարտվեցին

Հուլիսի 6-ին ավարտվել են Ադրբեջանի ԶՈւ, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի տարբեր ստորաբաժանումներում հուլիսի 2-ից անցկացվող լայնածավալ զորավարժությունները։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը։

Զորավարժություններին ներգրավվել են նաև հունիսին Ադրբեջանի ձեռք բերած բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը և իսրայելական LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։

Զորավարժություններից հրապարակված տեսանյութների ուսումնասիրությունից կարող ենք ասել, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով զորքեր էին բերվում նաև հյուսիսից։

Զորավարժություններին խաղարկվել են նաև գիշերային մարտերի դրվագներ:

Ադրբեջանի ՊՆ առաջին հաղորդագրության համաձայն զորավարժություններին պետք է մասնակցեին 20 հազար զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, 200 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը