Աշխարհ

07.07.2018 01:04


Բելգիան հաղթեց և Ֆրանսիայի հետ կվիճարկի եզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Բելգիան հաղթեց և Ֆրանսիայի հետ կվիճարկի եզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության քառորդ եզրափակչի կենտրոնական դիմակայությունում մրցեցին Բրազիլիայի և Բելգիայի հավաքականները:

Ոչ ընդգծված ֆավորիտ Բրազիլիայի հավաքականը պարտվեց Բելգիայի ընտրանուն 1:2 հաշվով և դուրս մնաց պայքարից: Բրազիլացիները 1/8 եզրափակչից հետո Մունդիալի հիմնական ֆավորիտն էին:

Հանդիպման մեկնարկից 13 րոպե անց Ֆերնանդինյոն ինքնագոլի հեղինակ դարձավ:

Բելգիացիները առաջին խաղակեսում նաև կրկնպատկեցին առավելությունը. 31-րդ րոպեին Կևին դե Բրույնեն «բիլիարդային» հարվածով գրավեց Ալիսոնի դարպասը:

Երկրորդ խաղակեսի ընթացքում «պենտակամպիոնները» մեծ առավելություն ունեին, բայց ընդամենը մեկ գոլ խփեցին. Կոուտինյոյի փոխանցումից հետո փոխարինման մտած Ռենատո Աուգուստոն գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:

Ավելացված ժամանակում Նեյմարը շատ լավ հարված կատարեց, բայց շքեղ սեյվով աչքի ընկավ Կուրտուան:

Բելգիայի հավաքականը կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը