Աշխարհ

08.07.2018 02:38


Ռուսաստանը զիջեց Խորվաթիային (տեսանյութ)

Ռուսաստանը զիջեց Խորվաթիային (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնությունում պարզ դարձավ կիսաեզրափակիչների վերջին մասնակցիը:

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում վերջին ուղեգիրը պարզեցին Ռուսաստանի ու Խորվաթիայի հավաքականները: Հանդիպման հաշիվը բացեցին առաջնությունն ընդունող երկրի հավաքականը: Գոլի հեղինակ դարձավ Չերիշևը:

Մինչև առաջին խաղակեսի ավարտը խորվաթները հավասարեցրին հաշիվը:

Գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Կրամարիչը:

Հանդիպման հիմնական ժամանակն այսպես էլ ավարտվեց ու թիմերը հաղթողին պետք է պարզեին լրացուցիչ ժամանակում: 101-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վիդան ու Խորվաթիային հաշվի մեջ առաջ մղեց: Ռուսները չհանձնվեցին ու 115-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Հաղթողը որոշվեց 11 մետրանոցների շնորհիվ:

Այստեղ ավելի դիպուկ գտնվեցին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր հարվածաշարում հաղթեցին ընդհանուր 4:3 հաշվով:

Խորվաթիան հուլիսի 11-ին կիսաեզրափակչում կմրցի Անգլիայի հետ: Մյուս զույգը կազմել են Բելգիան և Ֆրանսիան, ովքեր եզրափակչի ուղեգիրը կխաղարկեն հուլիսի 10-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը