Լրահոս

24.02.2010 18:25


Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի օդանավակայան

Փետրվարի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի օդանավակայան:
Երկրի ղեկավարը շրջել է օդանավակայանի ուղևորային համալիրի շինհրապարակում և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել կատարված աշխատանքների որակից՝ միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման կարևորությունը:
Նախագահին ուղեկցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը