Աշխարհ

13.07.2018 12:47


Ադրբեջանում սպանվել է ոստիկանի սպանության մեջ կասկածվող անձը

Ադրբեջանում սպանվել է ոստիկանի սպանության մեջ կասկածվող անձը

Ադրբեջանի իրավապահները հուլիսի 13-ի գիշերը բացահայտել և վնասազերծել են հուլիսի 10-ին ոստիկանների հետ բախման ժամանակ 2 բարձրաստիճան ոստիկանների սպանության մեջ կասկածվող անձանցից մեկին՝ Ռաշադ Բեյուքիշիևին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ոստիկաններն այցելել են Ռաշադ Բեյուքիշիևի թաքստոց, ձեռնարկել օպերատիվ միջոցառումներ, սակայն Բեյուքիշիևը զինված է եղել և դիմադրություն է ցուցաբերել ոստիկաններին:

Փոխհրաձգության հետևանով կասկածյալը մահացել է:

Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:

Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը:

Ոստիկանների սպանության մեջ կասկածվում Էին նախկինում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Գասիմ Ֆարուխ Խագանի օղլուն և Բեյուքիշիև Ռեշադ Մամեդլի օղլուն:

Այս խորագրի վերջին նյութերը