Աշխարհ

14.07.2018 22:23


«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել

«Արսենալ»-ն 8:0 հաշվով հաղթանակ է տարել

Նոր մրցաշրջանին նախապատրաստվող Լոնդոնի «Արսենալ»-ն առաջին ընկերական խաղն է անցկացրել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, լոնդոնցիները հանդիպել են «Բորհեմ Վուդ»-ին և 8:0 հաշվով հաղթանակ տարել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել ընդիմիջումից անմիջապես հետո և 79-րդ րոպեին հեղինակել իր թիմի 8-րդ գոլը:

Այս խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Մեկական անգամ աչքի են ընկել Ռայս Նելսոնը, Ալեքսանդր Լակազետը, Էդվարդ Նկետիան ու Ջեֆֆ Ռեյնեն:

Սա Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալ»-ի առաջին հանդիպումն էր:

Այս խորագրի վերջին նյութերը