Լրահոս

25.02.2010 12:20


Դավութօղլու. «Բանակցային գործընթացը ո՛չ դադարել է, ո՛չ էլ փակուղում է»

Փետրվարի 24-ին, Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է երկրի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ումիթ Բոյների հետ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական գործընթացին։ Մասնավորապես Դավութօղլուն չի համաձայնվել Բոյների այն տեսակետի հետ, որ հայ-թուրքական բանակցային գործընթացը կանգնել է։ «Դա բարդ գործընթաց է, սակայն այն ո՛չ դադարել է, ո՛չ էլ փակուղում է։ Նախորդ տարվա հուլիսին նույնն էին ասում, սակայն արձանագրությունները ստորագրվեցին։ Բանակցային գործընթացը շարունակվում է»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը