Լրահոս

25.02.2010 13:27


Ս. Սաֆարյան. «Օրինագիծը կարևոր հարցերին պատասխան չի տալիս»

-Այսպիսի խրթին, անորոշ, և որոշ դեպքերում վտանգավոր ձևակերպումներով մենք դեմ ենք, և մեր առաջարկները կներկայացնենք 1-ին և 2-րդ ընթերցումների ժամանակ: Թե ինչ չափով կընդունվեն մեր առաջարկություննեը, ըստ այդմ էլ պարզ կլինի մեր քվեարկությունը: Այս տեսքոմ մենք դեմ ենք այս օրինագծերի փաթեթին,-«7օր»-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի մասին:Նշենք, որ խոսքը վերաբերում է ապրանքային նշանների, անվանումների, աշխարհագրական տեղանունների օգտագործմանը:
-Այս օրինագիծը չի կարող կտրված լինել այս տարիների ընթացքում մի շարք ապրանքանշանների անունների հետ կապված սկանդալային իրավիճակներից,-ասել է Ս. Սաֆարյանն ու նշել, թե հայկական շուկայում առկա են բազմաթիվ ապրանքատեսակներ,որոնք շփոթության աստիճանի մոտ են արտասահմանյան հայտնի բրենդերին, սակայն մի փոքր կեղծման արդյունքում հայ հասարակությանը թե' գնի, թե' որակի առումով մատուցվում է կասկածելի ծագման ապրանքատեսակներ:
-Այս օրենքը, կարծեք թե, պետք է կայացած ձեռնարկություններին թույլ տար պաշտպանված դարձնել սեփական ապրանքանիշը, և կանխեր, որպեսզի սպառողին չմատուցվի շփոթության աստիճանի մոտ կեղծված ապրանքատեսակ,-ասել է Ս. Սաֆարյանն ու ավելացրել, թե օրինագիծն այդ երկու հայեցակարգային խնդիրներին սպառիչ պատասխան չի տալիս:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը