Աշխարհ

16.07.2018 17:02


Մանջուկիչը 5-րդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել ՉԼ-ի ու ԱԱ-ի եզրափակիչներում

Մանջուկիչը 5-րդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել ՉԼ-ի ու ԱԱ-ի եզրափակիչներում

ԱԱ-2018-ի եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիային ու պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն:

Խաղի 69-րդ րոպեին խորվաթների հարձակվող Մարիո Մանջուկիչը դարձել է գոլի հեղինակ: «Յուվենտուսի» խաղացողը դարձել է պատմության մեջ 5-րդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Աշխարհի առաջնության ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում:

Նախկինում նման արդյունք էին գրանցել Ֆերենց Պուշկաշը, Զոլտան Ցիբորը, Գերդ Մյուլերը և Զինեդին Զիդանը:

Մանջուկիչը Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի եզրափակչում գրավել էր «Ռեալի» դարպասը (1:4):

Այս խորագրի վերջին նյութերը