Աշխարհ

16.07.2018 16:17


Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին (լուսանկար)

Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին (լուսանկար)

Աշխարհի 2018 թվականի առաջնությունն ավարտվեց Ֆրանսիայի հաղթանակով: Դեշամի թիմը եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիային:

Ֆրանսիացիները շնորհավորանքներն են ստանում աշխարհի տարբեր անկյուններից: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես շնորհավորել է Ֆրանսիային` փոքր տարիքի իր լուսանկարը հրապարակելով ու գրելով «Facebook»-ի էջում.

«Ճանաչեցի՞ք ինձ, վերադարձ 1998 թվական: Շնորհավարում եմ աշխարհի չեմպիոններին»,-գրել է Մխիթարյանը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը