Կարծիք

17.07.2018 15:46


«Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին

«Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին

Կարպիսի պահով
---------------------------

Չեմ քննարկելու, թե ինչ է ասել Կարպիսը, նաև չեմ քննարկելու այն հարցը, որ մամլո քարտուղարի գործը չէ սեփական տեսակետներ հայտնելը։
Սա ավելի շուտ ոչ թե «Կարպիսի պահով» է, այլ «Կարպիսի շուրջ» տեղի ունեցող պրոցեսի մասին, ինչը չափազանց կարևոր է։

Հեղափոխության սկզբնական շրջանում փողոց էին դուրս եկել գիտակից մարդիկ, որոնք իրենց դիրքորոշումն էին հայտնում, հետո, երբ արդեն հաջողությունը մոտ էր, նրանց միացան լայն զանգվածները, որոնք փողոցում խորոված էին անում, մեքենաներով փողոցներ էին փակում՝ բարձր երաժշտությունը միացրած (ձեզ լավ հայտնի հետույքային աղմուկը նկատը ունեմ, որը մշակույթի բացակայության խորհրդանիշն է), արևածաղիկ էին չրթում և այլն, այդ բոլորը տեսել եք։

Դա մտածելու սահմանափակ պոտենցիալ ունեցող այն քրֆող զանգվածն է, որ հիմա տոն է տալիս սոցիալական ցանցերում։ Այդ զանգվածը դարձավ այսօրվա Հայաստանի մտքի ոստիկանությունը, և սկզբնական շրջանում հեղափոխությունը սեփականաշնորհած նոր կառավարության անդամներին դա դուր էր գալիս։ Դա էր խորհրդարանում մեծամասնություն չունեցող «հեղափոխության թիմի» քրֆող «զոնդեր կոմանդան»։

Սակայն այդ զանգվածը քրֆելու է յուրաքանչյուրին, որի ասածն իրենց ուղեղների համար դժվար է մարսելը, իսկ վաղն այն զբաղվելու է արդեն «հեղափոխության թիմով»։ Կարպիսը առաջին ծիծեռնակն էր, մյուսները հերթում են։

Նման հենարան ոչ մի կառավարության չէի ցանկանա։ Երբ բացակայում է քաղաքականությունը, ապա ցանկացած խոսք պետք է այդ զանգվածի կարծիքի հետ հաշվի նստի։ Դա պետք էր ժամանակին սանձվեր ու մի քանի քրֆողների ականջներից բռնած ցուցադրական դատարան տանել, հիմա վիճակը լրիվ ուրիշ կլիներ, իսկ Կարպիսը կգնար աշխատանքի․ իսկ Սերգեյ Դանիելյանը հանգիստ իր գործով կզբաղվեր, որին «հեղափոխության թիմի» անդամներից ոչ մեկը չպաշտպանեց։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը