Աշխարհ

23.07.2018 12:07


Վայր, որտեղ գրավիտացիան չի գործում. Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին հերթական տեսանյութը

Վայր, որտեղ գրավիտացիան չի գործում. Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին հերթական տեսանյութը

Հանրահայտ բլոգեր, միլիոնավոր հետևորդներ ունեցող Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը: «Այն վայրը, որտեղ գրավիտացիան չի գործում» վերնագրով տեսանյութում Նաս Դեյլին ներկայացրել է Արագած լեռան մի հատվածը:

«Սա երբևէ իմ ունեցած ամենախենթ փորձն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բլոգերը տեսանյութը հրապարակել է այս գրառմամբ:

Հանրահայտ բլոգերը Հայաստանում է հուլիսի 14-ից: Նա ամեն օր հրապարակում է Հայաստանի մասին պատմող 1 րոպեանոց տեսանյութ: Ավելի վաղ հրապարակած տեսանյութերում Nas Daily-ն աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների, շախմատի ու հայ անվաչմշկորդ Լևոնի մասին: Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը