Աշխարհ

25.07.2018 12:37


Ինչո՞ւ է Հայաստանում «Տաքսի ծառայությունն» ավելի լավը. Nas Daily-ն հրապարակել է հերթական տեսանյութը

Ինչո՞ւ է Հայաստանում «Տաքսի ծառայությունն» ավելի լավը. Nas Daily-ն հրապարակել է հերթական տեսանյութը

Համացանցում 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող, հանրահայտ բլոգեր Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս անգամ հանրահայտ բլոգերը պատմում է Հայաստանի տաքսու վարորդների մասին:

«Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը» վերնագրով տեսանյութում Nas Daily-ն պատմում է տաքսու ծառայությունների մատչելի լինելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մասին:

Nas Daily-ն Հայաստան է եկել հուլիսի 14-ին ՀՀ քաղավիացիայի և Զբոսաշրջության կոմիտեների նախաձեռնությամբ: Նա Հայաստանում մնալու օրերին հրապարակում է 1-րոպեանոց տեսանյութեր, որոնց ով պատմում է հանրապետության կյանքի՝ հետաքրքիր անձանց ու վայրերի, շախմատի, ջրի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը