Աշխարհ

28.07.2018 10:44


«Ամեն ինչ անելու եմ հաջող մրցաշրջան անցկացնելու համար»

«Ամեն ինչ անելու եմ հաջող մրցաշրջան անցկացնելու համար»

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակնկալում է, որ նոր մրցաշրջանն իր համար արդյունավետ կլինի․

«Հնարավոր է՝ դուք այլևս չտեսնեք այն Մխիթարյանին, որը հանդես էր գալիս «Բորուսիայում», քանի որ այժմ ես պաշտպանում եմ «Արսենալի» գույները, իսկ այս թիմը բոլորովին այլ փիլիսոփայություն ունի։

Բնականաբար, ամեն ինչ անելու եմ հաջող մրցաշրջան անցկացնելու համար։ Կփորձեմ հնարավորինս շատ գոլեր խփել և հնարավորինս շատ արդյունավետ փոխանցումներ կատարել։ Ես տքնաջան աշխատում եմ և հավատում եմ, որ ինձ լավ մրցաշրջան է սպասվում»,-Մխիթարյանի խոսքը փոխանցում է «Goal»-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը հունվարին է համալրել «Արսենալի» կազմը՝ այս ընթացքում մասնակցելով 15 հանդիպման և դառնալով 3 գոլի հեղինակ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը